Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը: Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի ձևի:

Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

Ձեր դիմումը դիտարկելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝

1․ դիմումի ձև
2․ ամբողջությամբ լրացված հարցաթերթիկ (4 ենթաբաժիններով)
3․ հաստատության անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական
4․ շինության սեյսմակայունության և տեխնիկական վիճակի մասին եզրակացություն

Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am  էլեկտրոնային հասցեին:

Հարցաթերթիկի ձև