Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի պատվիրակությունը` տնօրեն Կարեն Ասատրյանի գլխավորությամբ, փորձի փոխանակման նպատակով «Տեխնիկական աջակցություն ՀՎԷԷ հիմնադրամին» ծրագրի շրջանակներում այցելեցին Պորտուգալիայի էներգետիկ գործակալություն։ Այցի երկու օրերի ընթացքում Պորտուգալիայի էներգետիկ գործակալության տարբեր բաժինների աշխատակիցներ ներկայացրել են գործակալության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, Պորտուգալիայի վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա իրավիճակը, զարգացման միտումները։ Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Հիմնադրամի գործունեությունը Հայաստանում։ Հանդիպումների արդյունքում քննարկվել է նաև երկու կառույցների միջև նախատեսվող համագործակցության հնարավորությունը։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։