Ֆինանսիստ/հաշվապահ

Աշխատանքային պարտականություններ

  • Դեբիտորական պարտքերի և տրամադրված փոխառությունների գծով վճարումների հսկում, մարումների իրականացում, մնացորդների ճշտում,
  • Գույքագրման աշխատանքների իրականացում,
  • Վճարումների իրականացում և մնացորդների, քաղվածքների ստուգում,
  • Դրամաշնորհային և վարկային ծրագրերի ֆինանսական հաշվառում, բյուջեի կազմում, հսկողություն,
  • 1C համակարգի ծրագրային խնդիրների բնութագրի, տեխնիկական առանձնահատկությունների արծարծում, նոր լուծումների առաջարկությունների ներկայացում,
  • Ֆինանսական ղեկավարին ֆինանսական հաշվետվությունների կազմման ու ֆինանսական կանխատեսումների գծով աջակցություն,
  • Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարումը։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,  
  • 1 տարվա ֆինանսական հաշվապահության աշխատանքային փորձ,
  • Միջազգային ծրագրերում աշխատանքային փորձը նախընտրելի է,
  • Հաշվապահական 1C ծրագրի իմացություն և https://file-online.taxservice.am/ համակարգից օգտվելու հմտություններ,
  • Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանման եւ վերլուծության ունակություն,
  • ՀՀ հարկային օրենսգրքի լավ իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն,
  • Microsoft Office լավ իմացություն։

Հետաքրքրված թեկնածուները կարաղ են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@r2e2.am էլ․ հասցեին մինչև 2025 թվականի հունվարի 27-ը։