Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին Եվրամիության ֆինանսավորմամբ տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակներում կազմակերպվեց «Հայաստանում ջերմային պոմպերի շուկայի ուսումնասիրության քննարկում»։ Քննարկմանը մասնակցեցին Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Հիմնադրամի մասնագետները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և բանկերի ներկայացուցիչներ, մատակարարներ։ Քննարկման շրջանակներում ներկայացվեցին ջերմային պոմպերի շուկայի ուսումնասիրությունը, առկա տեսակները, շուկայում առկա խնդիրները, մարտահրավերները և հնարավորությունները։