Նոյեմբերի 19-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի սոցիալական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ ջերմային պոմպով ջեռուցման համակարգի պաշտոնական շահագործման հանձնման միջոցառումը՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) պատվիրակության մասնակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Սյունիքի մարզպետարանի, Գորիս համայնքի, ինչպես նաև «P&T» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։
Միջոցառման շրջանակում ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Քոչարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Այնուհետև Կարեն Ասատրյանը ներկայացրեց տեղադրված ջերմային պոմպի տեխնիկական բնութագրերը, աշխատանքի սկզբունքը և էներգախնայողությունը։
Ջերմային պոմպով ջեռուցման համակարգի տեղադրումն իրականացվել է «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակում՝ ՀՎԷԷ հիմնադրամի և GIZ-ի համատեղ աջակցությամբ։

ավելին

Նկարները տրամադրվել են GIZ-ի կողմից։