Ամսաթիվը` 06 սեպտեմբերի, 2024թ.
Русская версия

Պայմանագիր` EFSD -W/14/2024

EFSD դրամաշնորհ

Ծրագրի անունը`

 «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր                                                                                

1. Հայաստանի Հանրապետությունը  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/14/2024 - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Արարատի մասնաճյուղ:

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/14/2024 - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ Արարատի մասնաճյուղում:   

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերկը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:  

3. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

4. Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

5. Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին, ինչպես սահմանաված է Մրցութային փաստաթղթերի –Բաժին V. Մրցույթի տվյալներ:

 

Որակավորման չափանիշները ներառում են.

• Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան պետք է կազմի`  հայտի արժեքի չափով:

• Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (շինարարություն, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 50 տոկոսով ավարտված լինեն/. 7,500,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:

• Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`  5,000,000 ՀՀԴ:


6. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ. սեպտեմբերի 27-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ: 

7. Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1

Հեռ/Ֆաքս: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am