Ամսաթիվը` 18 հոկտեմբերի, 2023թ.
Պայմանագիր` EFSD -W/2/2023
EFSD դրամաշնորհ
Ծրագրի անունը`
«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում
էներգախնայողության բարձրացման մեխանիզմների
կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցում» ծրագիր
1. Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/2/2023 - «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ:
2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/2/2023 - «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի: Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերկը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:
3. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) կկամակերպի նախամրցութային ժողով 2023 թվականի հոկտեմբերի 30-ին: Ժողովի ընթացքում կհստակեցվեն Հայտերի պատրաստման հետ կապված բոլոր հարցերը: Նախամրցութային ժողովին չմասնակցելը հիմք չի հանդիսանալու հայտը մերժելու համար:
4. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:
5. Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):
6. Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին, ինչպես սահմանաված է Մրցութային փաստաթղթերի –Բաժին V. Մրցույթի տվյալներ:
Որակավորման չափանիշները ներառում են.
- Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան պետք է կազմի` հայտի արժեքի չափով:
- Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (շինարարություն, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 50 տոկոսով ավարտված լինեն/. 22,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
- Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված` 15,000,000 ՀՀԴ:
7. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2023թ. նոյեմբերի 8-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:
8. Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Սայաթ-Նովա 29/1
Հեռ/Ֆաքս: + /374 10/ 545-121
Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ինտերնետային հասցե: www.r2e2.am