Ամսաթիվը` 14 դեկտեմբերի, 2023թ.

Պայմանագիր` EFSD -W/12/2023 

EFSD -W/13/2023 

EFSD դրամաշնորհ

Ծրագրի անունը`

«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

1.     Հայաստանի Հանրապետությունը  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/12/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 9-րդ մասնաշենք-ում, Լոտ 2 EFSD -W/13/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում էներգախնայողության միջոցառումների իրականացում:   

2.     Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` ` Լոտ 1. EFSD -W/12/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 9-րդ մասնաշենքում, Լոտ 2 EFSD -W/13/2023 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում:    Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ լոտի կամ երկու լոտերի համակցության համար: Հայտերը յուրաքանչյուր լոտի համար կգնահատվեն առանձին, այնպես որ մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս պետք է պատրաստվեն և ներկայացվեն առանձին հայտեր յուրաքանչյուր լոտի համար: Նմանապես, զեղչը (եթե առկա է) պետք է առաջարկվի յուրաքանչյուր լոտի համար: Ցանկացած համակցված զեղչ երկու լոտերի համար հաշվի չի առնվի հայտերի գնահատման ժամանակ: Յուրաքանչյուր լոտի համար կկնքվի մեկ պայմանագիր։

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերակը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից: 

3.    Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի նախամրցութային ժողով 2024 թվականի հունվարի 11-ին: Ժողովի ընթացքում կհստակեցվեն Հայտերի պատրաստման հետ կապված բոլոր հարցերը: Նախամրցութային ժողովին չմասնակցելը հիմք չի հանդիսանալու հայտը մերժելու համար:

4.    Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

Մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր լոտի համար պետք է ներկայացվի առանձին Հայտի ապահովման հայտարարագիր:

5.    Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ նոյեմբեր 21), որը հրապարակվել է (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/) կայքում:

6.    Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան լոտի համար պետք է կազմի`

    ա) Լոտ 1:  հայտի արժեքի չափով
    բ)  Լոտ 2:  հայտի արժեքի չափով
     
  • Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում, ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 50 տոկոսով ավարտված լինեն/.

    աԼոտ 1:  90,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար
    բ)   Լոտ 2:  49,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար
  • Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ յուրաքանչյուր լոտի համար, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`

    աԼոտ 1: 60,000,000 ՀՀԴ
    բ)   Լոտ 2: 32,000,000 ՀՀԴ

Մեկից ավելի լոտի համար հայտ ներկայացնելիս Մասնակիցները պետք է բավարարեն համապատասխան լոտերի ընդհանուր նվազագույն պահանջները՝ որակավորվելու և մեկից ավելի լոտերի (պայմանագրի) շնորհվելու համար:

 7.    Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ. հունվարի 22-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:

8.    Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

 Տեղեկություններ մրցութային փաստաթղթերի տպագիր պատճենը ստանալու համար.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

ՀՎՀՀ 02580459

Հատուկ հաշիվ   2050422345051002

Ինեկոբանկ ՓԲԸ

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, քԵրևան 0019,  Սայաթ-Նովա 29/1

Հեռ: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am

 

 

Приглашение к участию в конкурсных торгов -Национальный политехнический университет Армении