Ամսաթիվը` 13 նոյեմբերի, 2024թ.

Պայմանագիր` EFSD -W/15/2024

EFSD դրամաշնորհ

Ծրագրի անունը`

 «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

1. Հայաստանի Հանրապետությունը  Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD-W/15/2024 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 21-րդ մասնաշենքում էներգախնայողության միջոցառումների իրականացում:  

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտ հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/15/2024 - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի 21-րդ մասնաշենքում: Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին liliya.apresyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերակը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:  

3. Հայտը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

4. Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

5. Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան լոտի համար պետք է կազմի` հայտի արժեքի չափով ՀՀԴ
  • Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում, ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 50 տոկոսով ավարտված լինեն/.  10,000,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար
  • Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ վարկային գծերի հնարավորություններ յուրաքանչյուրի համար, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված` 15,000,000 ՀՀԴ:

6. Հայտը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ. նոյեմբերի 20-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: 

7. Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

Տեղեկություններ մրցութային փաստաթղթերի տպագիր պատճենը ստանալու համար.

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

ՀՎՀՀ 02580459

Հատուկ հաշիվ   2050422345051002

Ինեկոբանկ ՓԲԸ

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1

Հեռ: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am:

             liliya.apresyan@r2e2.am:

Ինտերնետային հասցե: www.r2e2.am

 

Русская версия