«Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ում «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ» էներգետիկայի զարգացման» ծրագրի շրջանակներում ավարտվել են շինհավաքակցման աշխատանքները։
Կատարված աշխատանքների ընթացքում իրականացվել են նկուղի և ձեղնահարկի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորության արդիականացում, ինչպես նաև տեղադրվել է երկու արևային կայան։
Կայանների հզորություններն են՝
Հիմնական շենք՝ 70,2 կՎտ,
Դիահերձարանի շենք՝ 10,4 կՎտ