Մարտի 27-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ մասնագետ Երեմիա Ենգիբարյանը Հիմնադրամում հանդիպում ունեցան ՄԱԿ-ի Միջազգային խորհրդատու դոկտոր Սառա Հերնանդեսի, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) պատասխանատու Աարս Սարաֆի և առաքելության համակարգող Հասմիկ Բարսեղյանի հետ։
 
Հանդիպման ընթացքում Սառա Հերնանդեսը ներկայացրեց UNEP շրջանակներում ագրոֆոտովոլտաիկ (Agri-PV) տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրությունները Հայաստանում։ Միևնույն ժամանակ Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հիմնադրամի կատարած աշխատանքները, ինչպես նաև ագրոֆոտովոլտաիկ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Հիմնադրամի տեսլականը։