Հայաստանի Հանրապետություն
Դրամաշնորհ No. 81297665
Պայմանագրի անվանումը՝ «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումների» ծրագիր։
Հղման #: RE-GIZ-G-15/2024
1. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) դրամաշնորհ է ստացել է GIZ-ից «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումների» ծրագրի ծախսերը հոգալու նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել RE-GIZ-G-15/2024 ՀՀ Լոռու մարզ, Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համար արևային ֆոտովոլտային համակարգի ձեռքբերման պայմանագրերի համար վճարումներ կատարելու նպատակով:
2. Հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին մրցութային հայտեր ներկայացնել RE-GIZ-G-15/2024 ՀՀ Լոռու մարզ, Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համար 40 կՎտ հզորության արևային ՖՎ համակարգի ձեռքբերման համար։
3. Պարտադիր պահանջ.
Հիմնական մատակարարը պետք է ներկայացնի իր անունով առաջին կարգի էներգետիկ շինարարության լիցենզիա:
Հիմնական որակավորման չափանիշները․
• Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
• Մասնակիցը պետք է ունենա ՖՎ համակարգի մատակարարման/տեղադրման փորձ` առնվազն 2021թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
• Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
• Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի` հայտի արժեքի չափով։
• Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ՖՎ համակարգի մատակարարում/տեղադրում) /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/.
յուրաքանչյուր պայմանագրի համար` 5,100,000 ՀՀԴ
4. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
5. Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հիմնադրամից՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին liliya.apresyan@r2e2.am: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:
6. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Հայտը պետք է ուղեկցվի Հայտի ապահովման հայտարարագրով:
7. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ․ նոյեմբերի 18-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:
8. Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:
Պատվիրատուի հասցեն է`
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամ
Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Սայաթ-Նովա 29/1
Հեռ: + /374 10/ 545-121
Էլ. Փոստ: liliya.apresyan@r2e2.am:
Ինտերնետային հասցե: www.r2e2.am