ՎԷԸԾ-ի Ներդրումային Պլանի նախապատրաստումը Հայաստանում ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային պլանի նախապատրաստման, ինչպես նաև ՎԷԸԾ-ի միջոցների ձեռք բերման  ապահովման համար: Պլանը պետք է  համապարփակ, հստակ և արդյունավետ կերպով ներկայացնի, թե ինչպես են  ՎԷԸԾ-ի ռեսուրսները  և այլ դոնոր և մասնավոր հատվածի միջոցները օգտագործվելու երկրում վերականգվող և ցածր ածխածնային էներգետիկայի ներթափանցման  առկա  խոչընդոտները վերացնելու համար:

Առաջադրանքը իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում խորհրդատուն պետք է գնահատի  վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների ներուժը և գները,  առաջնային հնարավոր միջամտությունները և հեշտացնի ձեռք բերված  արդյունքների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:

Երկրորդ  փուլի ընթացքում  խորհրդատուն պետք է մշակի ներդրումային ծրագրի նախագիծը գերակա ոլորտների համար, ելնելով առաջին փուլի արդյունքներից:

Հայաստանի համար ՎԷԸԾ Ներդրումային պլանի նախապատրաստում

Սեպտեմբերի 2-ին <<Congress>> հյուրանոցում կայացավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP)   կազմակերպված  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ստորև ներկայացված է քննարկվող նյութը: Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար: Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել իրենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարության, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների  եւ Համաշխարհային բնակի ներկայացուցիչներ:

Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր