ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ իրականացվող՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅՈւՄ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն այց կատարեցին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։
Հանդիպման ընթացքում Հիմնադրամի ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացումների, ինչպես նաև Հիմնադրամի կողմից ոլորտում իրականացված աշխատանքների մասին։
Այցի ընթացքում երիտասարդները ծանոթացան շուկայում առկա ջերմամեկուսիչ նյութերին և էներգաաուդիտ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներին։