Նպատակ
- Վերանայել, գնահատել և/կամ հաստատել քամու ռեսուրսների մասով նախկին տվյալները և վերլուծությունները։
- Սկրինինգավորել հնարավոր հողմային տեղանքները և ընտրել մինչև երեք տեղանք ապագա վերլուծությունների համար։
- Հաստատել իրավական, տեխնիկական, ֆինանսական իրագործելիությունը և սահմանափակումները։
- Հաստատել ենթադրվող ապագա տեղանքների բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը։
Նկարագրություն
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում հողմային էներգետիայի գնահատման և զարգացման ծրագիրը հիմնավորվում է․
- 2020-2036 թվականների համար՝ Հայաստանի ամենաէժան էներգիայի զարգացման ծրագրով (ԱՄՆ ՄԶԳ, 2019 թ․ նոյեմբեր) առաջարկվում է հողմային էներգիայի արտադրության մինչև 500 ՄՎտ կայանի տեղադրում,
- Միջազգային հովանավորությամբ իրականացված հողմային ռեսուրսների գնահատումներով հաստատվում են բազմաթիվ վայրերում լավից՝ գերազանց ռեսուրսները,
- Հողմային էներգիայի ներուժը մնում է հիմնականում չշահագործված – միայն Լոռու մարզի՝ Պուշկինի լեռնանցքում 2010 թվականին տեղակայվել է 2.64 ՄՎտ հզորությամբ հողմային էներգիայի արտադրություն (չնայած մինչև 90 ՄՎտ հզորությամբ ընդլայնման շուրջ նախնական համաձայնությանը),
- Վերականգնվող էներգիայի արտադրությունն ընդլայնող և էներգիայի արտադրության համակցությունը դիվերսիֆիկացնող հողմային էներգիան իր ներդրումն է ունենում Կառավարության ռազմավարական առաջնահերթություններում։
Ծրագրի շրջանակներում իրագործվելու է հետևյալ գործընթացները․
- Գնահատվելու են ընտրված տեղանքների նախաիրագործելիությունը ։
- Տեղադրվել են քամու էներգիայի մշտադիտարկման կայաններ համապատասխան բարձրությունների վրա, որոնք հավաքագրելու են քամու մասին տվյալներ տասներկուամսյա կտրվածքով՝ էլեկտրաէներգիայի արտադրության մասով՝ բանկի կողմից ընդունելի գնահատականների համար։
- Վերհանելու են ֆիզիկական սահմանափակումները և խոչընդոտները (օրինակ՝ լոգիստիկա, տրանսպորտային ենթակառուցվածքներ, ցանցերի ինտեգրում, ցանցերի կայունություն)
- Նախագծվելու է ծրագրի նախնական կառուցվածքը (մեծությունը, նախագծման պարամետրերը, կոմերցիոն կառուցվածքը)։
Արդյունքներ
Այժմ իրականացվում է տեխնիական խորհրդատուի, միջազգային և տեղական էքսպերտների խմբերի միջազգային մրցույթի արդյունքների ամփոփումը։