Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագրի» ընտրական հանձնաժողովի նիստը։
Նիստին ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՎԷԷ հիմնադրամի և GIZ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի՝ ծրագրում ներգրավված աշխատակիցներ։
Նիստի նպատակն էր ծրագրում ավարտված և ընթացիկ աշխատանքների ներկայացում և ամփոփում, ծրագրի բյուջեի և ժամանակացույցի քննարկում։