Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ինժեներները «Մեծաքանակ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական ծրագրի» շրջանակներում աշխատանքային այց կատարեցին Լոռու մարզ:
Այցի ընթացքում այցելեցին այն օբյեկտները, որոնք դիմում էին ներկայացրել ծրագրում ընդգրկվելու համար՝ Վանաձորի համայնքապետարան, Վանաձոր համայնքի թիվ 15, թիվ 24, թիվ 33, թիվ 40 մանկապարտեզներ և Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ:
Մոնիթորինգի ընթացքում հավաքագրվեցին բոլոր անհրաժեշտ տվյալները հետագա աշխատանքների իրականացման համար: ավելին