Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)) հետ համատեղ պլանավորում է 2023-2024 թվականներին ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում իրականացնել <<Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բարձր ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական>> ծրագիր։

Այս ծրագրի թիրախն են հանդիսանում երկրում սոցիալապես անապահով, խոցելի, գյուղական կամ փոքր քաղաքային, անտառամերձ և էներգաաղքատ բնակավայրերը։ Նպատակն է նպաստել գյուղական բնակավայրերի էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական ռեսուրսների և էկոհամակարգերի պահպանությանը:

Ծրագրի շահառուներն են 18 հանրային շենքեր, որոնց վրա կտեղադրվի 20-25 կՎտ հզորությամբ 17 ֆոտովոլտային կայան և կիրականացվի մեկ էներգախնայողության միջոցառում։ Առաջնահերթությունը տրվելու է հատուկ նշանակություն ունեցող հանրային ենթակառուցվածքներում (մանկապարտեզներ, բժշկական կենտրոններ, մշակութային և սպորտային կենտրոններ, թանգարաններ, բուսաբանական այգիներ) աշխատող կանանց և երիտասարդներին։

 Ներդրման չափը դոնորի կողմից կազմելու է շուրջ 585 000 եվրո։