Մեր մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ և ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ (ՀՎԷԷ) ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: ՀՎԷԷ հիմնադրամը ինքնուրույն իրավաբանական անձ  է, հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություն է և գործում է անժամկետ:

ՀՎԷԷ հիմնադրամը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացման միջավայր ձևավորող պետական կառույց է, որը կայուն էներգետիկայի լավագույն փորձառությունն է ներդնում Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման ու տնտեսական աճին նպաստման համար:

 ՀՎԷԷ հիմնադրամի գլխավոր նպատակներն են.

  • Նպաստել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանը,
  • Խթանել շուկայի զարգացմանը և ոլորտում ներդրումների ներգրավմանը,
  • Մշակել էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ,
  • Պետության անունից կազմակերպել և իրականացնել ոլորտի զարգացմանը խթանող վարկային, դրամաշնորհային և այլ ծրագրեր,
  • Նպաստել շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

R2E2-ը հավատարիմ է շահառուների, գործընկերների և հանրության նկատմամբ թափանցիկության, հաշվետվողականության և հարգալից փոխգործակցության սկզբունքներին: Հարցումներին և մտահոգություններին պատշաճ և արագ արձագանքելու համար խնդրում ենք օգտագործել ձեր դիմումին առավել համապատասխան կապի միջոցը:

  • Ընդհանուր հարցերի և խնդիրների դեպքում՝ 
    կապ հաստատել էլեկտրոնային հասցեով
  • Շահառուների, մատակարարների, գործընկերների և համայնքների կողմից ներկայացվող բողոքների դեպքում՝
    Կարեն Ասատրյան՝ ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն
    կապ հաստատել էլեկտրոնային հասցեով
  • Էթիկայի խախտումների, խարդախության, կոռուպցիայի, վրեժխնդրության, շահերի բախման կամ այլ ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ դիմումներ ներկայացնելու դեպքում՝
    Էդգար Անդրեասյան՝ ՀՎԷԷ հիմնադրամի իրավաբան, կամ փոստով՝ ք. Երևան, Թումանյան փողոց, 23 շենք հասցեով: ՀՎԷԷ հիմնադրամն ապահովում է դիմումների գաղտնիությունը և ընդունում է անանուն հաղորդումներ այն դեպքերում, երբ դա թույլատրելի է:
    կապ հաստատել էլեկտրոնային հասցեով

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Կարեն Ասատրյան

Տնօրեն

Հրանտ Տեր-Գաբրիելյան

Ծրագրերի իրականացման և ինժեներական բաժնի ղեկավար

Երեմիա Ենգիբարյան

ՎԷ մասնագետ

Ալեքսանդր Թոռչյան

Ինժեներ էներգետիկ

Արիստակես Ասմանգուլյան

Շինարար/ինժեներ

Անի Մանուկյան

Ծրագրի մասնագետ

Սուսաննա Սահակյան

Ծրագրի մասնագետ

Հայկ Լևոնյան

Ծրագրի վերլուծաբան

Մարիամ Բուռնաչյան

Ֆինանսական բաժնի ղեկավար

Լիանա Հայրապետյան

Հաշվապահ

Սաթենիկ Մխիթարյան

Նորարարական ծրագրերի ներգրավման համակարգող

Զարուհի Ղարագյոզյան

Գնումների բաժնի ղեկավար

Լիլիյա Ապրեսյան

Գնումների մասնագետ

Ռուբեն Մարկոսյան

Գործառնական բաժնի ղեկավար

Աննա Մանվելյան

Մարդկային ռեսուրսների մասնագետ

Մարի Ավետիսյան

Տնօրենի օգնական/ՀԽ քարտուղար

Հեղինե Մարգարյան

Թարգմանիչ

Գայանե (Յանա) Բախչիսարայցևա

Հանրային կապերի և կայքի պատասխանատու