10 հուլիսի, 2024թ․
Հայաստանի Հանրապետություն
«ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ». ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԾՐԱԳԻՐ»
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվական ծառայություններ մեթոդական և վերլուծական նյութերի մշակման և էներգաարդյունավետության տեղեկատվական միջոցառումների կազմակերպման, ներառյալ՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում դասընթացների անցկացման վերաբերյալ
Հղման համար՝ EFSD-CS/4/2023
Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է 1,719,200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառումը և §Կանաչ էներգետիկայի ծրագրի» շրջանակներում, և մտադիր է հասույթի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար:
Խորհրդատվական ծառայությունները (Ծառայություններ) ներառում են մեթոդական և վերլուծական նյութերի մշակում և էներգաարդյունավետության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումների կազմակերպում, ներառյալ՝ դասընթացների անցկացում Հայաստանի ուսումնական հաստատություններում:
Առաջադրանքի տևողությունը․ 5 ամիս
Ծառայությունների մեկնարկի ամսաթիվը․ հուլիս, 2024 թ․
Առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը (ՏԱ) կցված է հետաքրքրության արտահայտելու սույն հայտին:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (Հիմնադրամ), որը հանդես է գալիս որպես Ծրագրի իրականացման խումբ (ԾԻԽ) այժմ հրավիրում է իրավասու ընկերություններին (Խորհրդատուներ)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում:
Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները մատուցման հարցում:
Որակավորման պահանջներն են.
· Մեթոդական փաստաթղթերի և ուսումնական նյութերի մշակման փորձ (2 նմանատիպ պայմանագիր վերջին 5 տարվա ընթացքում);
· Էներգետիկ ոլորտում դասընթացների անցկացման փորձ (2 նմանատիպ պայմանագիր վերջին 5 տարվա ընթացքում);
· Էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ոլորտի ծրագրերի մեթոդական փաստաթղթերի և ուսումնական նյութերի պատրաստման փորձ:
Ընտրության չափանիշներն են.
· Իրազեկման քարոզարշավի և դասընթացների ընդհանուր փորձ։
· Էներգախնայողության, վերականգնվող էներգիայի ծրագրերի շրջանակներում մեթոդոլոգիական փաստաթղթերի և դասընթացների համար նյութերի մշակման հատուկ փորձ։
Հիմնական փորձագետները չեն գնահատվի այս փուլում:
Խորհրդատուն կընտրվի Խորհրդատուների որակավորման մեթոդի հիման վրա, որը սահմանված է EFSD-ի կողմից ֆինանսավորվող
նախագծերի գնումների քաղաքականության մեջ (վերջին թարմացումը 2018թ. նոյեմբերին) և EFSD հիմնադրամների կողմից
ֆինանսավորվող նախագծերի գնումների ընթացակարգերի (վերջին թարմացումը՝ նոյեմբեր 2018), վերջինս տեղադրված է
Եվրասիական զարգացման բանկի կայքում, որը կառավարում է EFSD ռեսուրսները, և EFSD-ի կայքում:
Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ՝ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նշեն, թե արդյոք համագործակցությունը համատեղ ձեռնարկության և/կամ ենթախորհրդատվության ձև ունի: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր գործընկերները համատեղ և առանձին պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի համար, եթե ընտրված են։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0001, Սայաթ-Նովա պող. 29/1, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00
Հետաքրքրությանը հայտը պետք է լինի գրավոր (առանձին հատուկ ձևաչափ չի պահանջվում) hայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով, այն պետք է հանձնել ստորև նշված հասցեին անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2024թ. հուլիսի 16-ը: Էլեկտրոնային փոստի թեման պետք է լինի. Հետաքրքրության հայտ EFSD -CS/4/2023-ի համար:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (R2E2)
E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Սայաթ-Նովա պող., 0001, 29/1,Երևան, Հայաստան
Հեռ.՝ +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21
տիկ. Զարուհի Ղարագյոզյան