Փետրվարի 27-ին կայացավ «Էներգիայի կուտակման մարտկոցային համակարգերի (ԷԿՄՀ) և ջերմային պոմպերի (ՋՊ) դերը Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման գործում» խորագրով համաժողովը։
Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկան՝
- Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը,
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Աբրահամյանը,
- Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտում համագործակցության պատասխանատու Սոնյա Լոպես Լոպեսը։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին էներգետիկ քաղաքականության և կարգավորման հարցերը, ջերմային պոմպերի և էներգաակկումուլյացիոն համակարգերի ծախսարդյունավետությունը, տեխնոլոգիական զարգացումները և նորարարությունները, ինչպես նաև ներդրումների ֆինանսավորման խթանման մեխանիզմները։
Համաժողովի ընթացքում ֆինանսավորման մեխանիզմների կիրառման փորձով, առկա հնարավորություններով և զարգացման հեռանկարներով կիսվեցին Հայաստանի բանկերի ներկայացուցիչները, մասնավորապես՝
- «Armenia Leasing»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը,
- «ACBA Leasing»-ի ներկայացուցիչ Վահագն Շմավոնյանը,
- «ArmSwissBank»-ի նախագծերի ֆինանսավորման բաժնի պետ, ՎԵ և ԷԱ խթանման ծրագրերի պատասխանատու Բաբկեն Ջուլհակյանը,
- Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի փոխտնօրեն Աննա Խաչատրյանը։
Հայաստանի և Եվրոպական միության էներգետիկ քաղաքականության և կարգավորման փորձը ներկայացրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ԵՄ աջակցությամբ իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՎԷԷ հիմնադրամին» ծրագրի թիմի ղեկավար Նատալյա Կլիմենկո-Ռաբիան, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչ Սուրեն Շատվորյանը և ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետի տեղակալ- Սակագնային բաժնի պետ Մարիամ Մոմջյանը։
Հայստանում Ջերմային պոմպերի և էլեկտրական կուտակիչների օգտագործման առկա տեխնոլոգիաները և հնարավոր նորարարությունները ներկայացրեցին՝ ԷԿՈՎԻԼ ընկերության տնօրեն Վարդան Հովսեփյանը, SHTIGEN ընկերության Կոմերցիոն վարչության ղեկավար Սամվել Ոսկանյանը, ԱրԸնդԱր ընկերության տնօրեն Արա Պետրոսյանը, ԷԿՈսերվ ծրագիր, GIZ խորհրդատու Աղասի Մնացյանը։
ՋՊ վերաբերյալ հանրային իրազեկման բացերի խնդիրների մասին խոսեց ԵՄ աջակցությամբ իրականացվող «Տեխնիկական աջակցություն ՀՎԷԷ հիմնադրամին» ծրագրի խրհրդատու Կարինե Թասլակյան