2023թվականի սեպտեմբերի 13-ին Երևանյան լճի տարածքում տեղի ունեցավ Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի շինարարական փուլի ավարտի ազդարարման արարողությունը:
 
Արարողությանը մասնակցում էին NEPSEN ֆրանսիական ընկերության, էներգետիկ ոլորտի և կայանի կառուցման գործում աջակցություն ցուցաբերած տարբեր կառույցների ներկայացուցիչներ և ելույթով հանդես եկան ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը:
 
ՀՎԷԷ հիմնադրամի տնօրենը ընդգծելով կայանի կարևորության մասին, նշեց,որ Կայանը իր տեսակի մեջ առաջինն է տարածաշրջանում, և սա մեծ քայլ է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում: Կայանը կծառայի որպես նախատիպ Հայաստանում նմանատիպ կայանների կառուցման համար ենք։
 
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Լողացող արևային ֆոտովոլտային կայանը կառուցել է NEPSEN ֆրանսիական ընկերության հետ համատեղ՝ Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: ավելին