Հայաստանի վերականգնվող էերգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցեց «Europe and Central Asia (ECA) Energy Knowledge Forum» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի (WB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Միջազգային ներդրումային երաշխիքների գործակալության (MIGA) և Կայուն էներգետիկայի ծրագրերի աջակցության (ESMAP) կողմից։
Ֆորումը համախմբել էր էներգետիկայի ոլորտի առաջատար մասնագետների, պետական մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչների Լեհաստանից, Մոլդովայից, Սերբիայից, Վրաստանից, Բուլղարիայից և այլ երկրներից՝ դառնալով արդյունավետ հարթակ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի քննարկման համար։
«Էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում» թեմայի շրջանակում Հիմնադրամի տնօրենը ներկայացրեց Հայաստանի փորձը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև մասնակցեց պանելային քննարկումներին։