Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ջերմային պոմպերի և էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի տեղադրմամբ զբաղվող կազմակերպություններին տրամադրել իրենց կողմից առաջարկվող ծառայությունների մասին տեղակատվություն և կոնտակտային տվյալներ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ցանկում ընդգրկվելու համար։

 Այս ցուցակը կազմվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում՝ ջերմային պոմպեր և էլեկտրական էներգիայի կուտակման համակարգերի տեղադրող ընկերություններին ճանաչելի դարձնելու համար։

Ընկերությունների ցուցակը կհրապարակվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կայքում և հասանելի կլինի լայն հասարակությանը, այդ թվում՝ անհատներին և կազմակերպություններին, որոնք փնտրում են որակյալ և պրոֆեսիոնալ ծառայություններ։

  • Եթե ձեր ընկերությունը ունի նման փորձ, ապա կարող է միանալ նախաձեռնությանը՝ տրամադրելով ծառայությունների մասին տեղեկատվություն և կոնտակտային տվյալներ։
  • Ցանկում ընդգրկվելը կբարձրացնի ձեր տեսանելիությունը, կընդլայնի հաճախորդների ցանցը և կստեղծի լրացուցիչ համագործակցության հնարավորություններ։

 Գրանցվելու համար լրացրեք՝ ձևաչափը և ուղարկեք՝ yana.bakhchisaraytseva@r2e2.am էլեկտրոնային հասցեին։

 Բաց մի թողեք շուկայում ձեր դիրքերը ամրապնդելու հնարավորությունը։

 Ուրախ կլինենք ձեզ տեսնել ոլորտի առաջատարների շարքում