Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը առաջարկում է էներգետիկ խորհրդատվական ծառայությունների ամբողջ շարք՝ աջակցելու անհատներին, ընկերություններին կամ սկսնակներին: Այդ ծառայություններն ընդգրկում են շենքերի էներգետիկ ուսումնասիրությունից մինչև էներգախնայողության առաջարկություների փաթեթի կազմում:
Խորհրդատվություն.
- Նախնական էներգետիկ ուսումնասիրություն
- Ներդրումային նախագծերի գնահատումը մասնավոր ներդրողների համար
- Բնակելի և հանրային շենքերի էներգետիկ աուդիտ՝ համաձայն ՀՍՏ 371-2016, համապատասխան էներգախնայողության առաջարկություների փաթեթի կազմում և անհրաժետ ներդրման գնահատում
- Էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի միջոցառումների, համապատասխան կառուցվածքային և նախագծային լուծումների մասին խորհրդատվություն
- Ներմուծվող և տեղում արտադրվող սարքավորումների՝ էներգախնայողության տեսանկյունից փորձարկումների անցկացում և պիտակավորում