ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայտեր ներկայացնելու հրավեր (ՀՆՀ)

Փոքր ծավալի աշխատանքների գնում 

(Մեկ ծրարով մրցութային գործընթաց)

Երկիր` Հայաստանի Հանրապետություն

Ծրագրի անվանումը` Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումներ

Պայմանագրի անվանումը․ Էներգախնայողության միջոցառումներ հետևյալ շենքերում՝ Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ, Վանաձորի համայնքապետարան, Սևանի համայնքապետարան, GIZ -W/2/2024

Դրամաշնորհ  No. 81297665

ՀՆՀ No.` GIZ -W/2/2024 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) դրամաշնորհ է ստացել է GIZ-ից «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումների» ծրագրի ծախսերը հոգալու նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել GIZ -W/2/2024 Էներգախնայողության միջոցառումներ հետևյալ շենքերում՝ Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ, Վանաձորի համայնքապետարան, Սևանի համայնքապետարան, GIZ -W/2/2024, վճարումներ կատարելու նպատակով: 

Սույնով Հիմնադրամը հրավիրում է իրավասու Հայտատուներին ներկայացնել հայտեր Էներգախնայողության միջոցառումներ հետևյալ շենքերում՝ Գավառի բժշկական կենտրոն ՓԲԸ, Վանաձորի համայնքապետարան, Սևանի համայնքապետարան, GIZ -W/2/2024 առաջադրանքը իրականացնելու նպատակով:

Աշխատանքների նախատեսված իրականացման ժամկետն է` 15 oր:

Առաջադրանքի առավելագույն արժեքն է՝ 27,000,000 ՀՀԴ

Որակավորման չափանիշները ներառում են. 

(i) Հայտատուն պետք է ցույց տա, որ ունի հասանելի կամ առկա իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (բացի որևէ պայմանագրային կանխավճարից), որոնք բավարար են շինարարության ժամանակ դրամական միջոցների հոսքի կարիքները բավարարելու համար, որոնք՝ տվյալ պայմանագրի համար կազմում են 18 մլն ՀՀ դրամ ՝ ազատ Հայտատուի այլ պայմանագրերի գծով պարտավորություններից:

(ii) Նվազագույն միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով 2021, 2022, 2023 թթ-երի ընթացքում պետք է լինի առնվազն հայտի գնի չափով,  

(iii) Շինարարական պայմանագրերի առնվազն 5 (հինգ) տարվա փորձ՝ որպես գլխավոր կապալառու, ՀՁ անդամ, ենթակապալառու կամ կառավարման կապալառու։ 

(iv) Որպես գլխավոր կապալառու, համատեղ ձեռնարկման անդամ կամ ենթակապալառու պետք է ունենա առնվազն 2 նմանատիպ պայմանագիր՝ յուրաքանչյուրը առնվազն հայտի գնի 50 տոկոսի չափով:

 

Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020]  փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: 

 

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հիմնադրամից՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին liliya.apresyan@r2e2.am: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:  

Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 60 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Հայտը պետք է ուղեկցվի Հայտի ապահովման հայտարարագրով:

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2025թ․ հունվարի 9-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: 

Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

Պատվիրատուի հասցեն է` 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019, Սայաթ-Նովա 29/1

Հեռ: + /374 10/ 545-121

Էլ. Փոստ: liliya.apresyan@r2e2.am:

Ինտերնետային հասցե: www.r2e2.am