Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և հիմնադրամի գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մասնակցեցին Կանաչ կլիմայի հիմնադրամի համալրման 2-րդ շրջափուլի համար (2024-2027թթ․) մշակված «Կանաչ կլիմայի հիմնադրամ-Հայաստան»-ի փոխգործակցության ազգային շրջանակի (Երկրի ծրագիր) ներկայացման աշխատաժողովին։

Ծրագրի նպատակն է

  • Մշակել ԿԿՀ համալրման երկրորդ շրջափուլի (2024-2027թթ) «ԿԿՀ-Հայաստան» փոխգործակցության ազգային շրջանակը (Երկրի ծրագիր, ԵԾ),
  • Մշակել Կանաչ ֆինանսավորման իրականացման ռազմավարություն և գործողությունների ծրագիր (մինչև 2027թ)՝ ապահովելով քաղաքական/կարգավորող միջոցառումների իրականացում, որոնք կնպաստեն Հայաստանում կանաչ ֆինանսավորման պրակտիկայի զարգացմանը,
  • Ընդլայնել երկրի հասանելիությունը կլիմայի ֆինանսավորմանը՝ ուղիղ հասանելություն ունեցող հաստատությանն («ԲԾԻԳ» ՊՀ) ծրագրային պորտֆելի ընդլայնման միջոցով:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել մշակված Երկրի ծրագիրը, ինչպես նաև բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը Կանաչ կլիմայի հիմնադրամի համալրման 2-րդ շրջափուլի համար պլանավորված համագործակցային միջոցառումների վերաբերյալ:

Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ելույթ ունեցավ և ներկայացրեց R2E2 հիմնադրամի՝ Երկրի պորտֆելում ընդգրկված ծրագրերի վերաբերյալ զեկույցով։