Հայաստանի Հանրապետություն
Դրամաշնորհ No. 81297665
Պայմանագրի անվանումը՝ «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումների» ծրագիր։
Հղման #: Չափաբաժին 1․ RE-GIZ-G-8/2024-1
Չափաբաժին 2․ RE-GIZ-G-8/2024-2
Չափաբաժին 3. RE-GIZ-G-8/2024-3
1. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) դրամաշնորհ է ստացել է GIZ-ից «Մեծաթիվ բնակչությանն ուղղված էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մեծ ազդեցությամբ ցուցադրական-փորձարարական միջոցառումների» ծրագրի ծախսերը հոգալու նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել Չափաբաժին 1․ No. RE-GIZ-G-8/2024-1 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինարի մանկապարտեզի համար արևային ֆոտովոլտային համակարգի, Չափաբաժին 2․ RE-GIZ-G-8/2024-2 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշենի մանկապարտեզի համար արևային ֆոտովոլտային համակարգի և Չափաբաժին 3․ RE-GIZ-G-8/2024-3 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկի մանկապարտեզի համար արևային ֆոտովոլտային համակարգի ձեռքբերման պայմանագրերի համար վճարումներ կատարելու նպատակով: Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ լոտի կամ երկու լոտերի համակցության համար: Հայտերը յուրաքանչյուր լոտի համար կգնահատվեն առանձին, այնպես որ մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս պետք է պատրաստվեն և ներկայացվեն առանձին հայտեր յուրաքանչյուր լոտի համար: Յուրաքանչյուր լոտի համար կկնքվի մեկ պայմանագիր։
2. Հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին մրցութային հայտեր ներկայացնել Չափաբաժին 1․ No. RE-GIZ-G-8/2024-1 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ծովինարի մանկապարտեզի համար 20 կՎտ հզորության արևային ՖՎ համակարգի ձեռքբերման, Չափաբաժին 2․ RE-GIZ-G-8/2024-2 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշենի մանկապարտեզի համար 20 կՎտ հզորության արևային ՖՎ համակարգի ձեռքբերման և Չափաբաժին 3․ RE-GIZ-G-8/2024-3 ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկի մանկապարտեզի 20 կՎտ հզորության արևային ՖՎ համակարգի ձեռքբերման համար։
Հիմնական որակավորման չափանիշները․
- Մասնակիցը պետք է լինի գրանցված իրավաբանական անձ:
- Մասնակիցը պետք է ունենա ՖՎ համակարգի մատակարարման/տեղադրման փորձ` առնվազն 2021թ.-ից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը:
- Մասնակիցը պետք է տրամադրի փաստաթղթային հիմնավորում՝ վկայելու, որ առաջարկվող Ապրանքների տեխնիկական բնութագրերը համապատասխանում են
- Մրցութային փաստաթղթերում սահմանված տեխնիկական հատկորոշիչների պահանջներին:
- Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի` հայտի արժեքի չափով։
- Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ՖՎ համակարգի մատակարարում/տեղադրում) /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/.
Չափաբաժին 1․ 5,500,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
Չափաբաժին 2․ 5,500,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
Չափաբաժին 3. 5,500,000 ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար:
3. Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017, օգոստոս 2018 և նոյեմբեր 2020] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով:
4. Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հիմնադրամից՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին liliya.apresyan@r2e2.am: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:
5. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով: Յուրաքանչյուր չափաբաժնի հայտը պետք է ուղեկցվի առանձին Հայտի ապահովման հայտարարագրով:
6. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2024թ․ սեպտեմբեի 4-ին, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:
7. Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:
Պատվիրատուի հասցեն է`
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության հիմնադրամ
Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Սայաթ-Նովա 29/1
Հեռ: + /374 10/ 545-121
Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ինտերնետային հասցե: www.r2e2.am