Հունվարի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» Գյումրու մասնաճյուղի համար նախատեսված նախամրցութային ժողով։
Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին Հիմնադրամի գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները և պայմանագրի պայմանները։
Ծրագրերի իրականացման և ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեց մասնակիցների հարցերին։