Հունիսի 3-ին Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) գրասենյակում կայացավ հանդիպում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը։
Հատուկ ուշադրություն դարձվեց կանաչ էներգետիկայի համաֆինանսավորման հնարավորությունների քննարկմանը ինչպես համայնքների, այնպես էլ ֆիզիկական անձանց համար։
Կողմերը փոխանակվեցին փորձով և քննարկեցին հետագա համագործակցության հնարավոր ուղիները, որի նպատակն էր ընդլայնել հանրության հասանելիությունը կայուն էներգետիկ լուծումներին։