Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) գրասենյակում կայացավ հանդիպում Acba bank OJSC-ի, ArmSwissBank CJSC-ի, Credit Concept -ի, Agroleasing-ի, Acba Leasing CO CJSC վարկային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանն և էներգաարդյունավետության բարձրացմանը ։
Հատուկ ուշադրություն դարձվեց կանաչ էներգետիկայի համաֆինանսավորմանը շեշտ դնելով՝
– ջերմային պոմպերի,
– էլեկտրական էներգիայի կուտակիչ համակարգերի,
– էլեկտրական մեքենաների լիցքավորման սարքերի տեղակայմանը։
Հայ
Eng