Փետրվարի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում հյուրընկալեցինք Երևանի Պեյո Յավորովի անվան հ.131 հիմնական դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին։
 
Աշակերտները ծանոթացան հիմնադրամի գործունեությանը, իրազեկվեցին վերականգնվող էներգիտիկ աղբյուրների օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև հասկացան էներգախնայողության և էներգաարդյունավետության տարբերությունը։
 
Հատուկ հետաքրքրություն առաջացրեց էներգաաուդիտ թեման և այն թե գործնականում ինչպես է այն, նպաստում էներգաարդյունավետության բարձրացմանը։
 
Քննարկեցինք նաև էկոլոգիական հարցեր և CO₂ արտանետումների կրճատման խնդիրները։
 
Աշակերտները հնարավորություն ունեցան տեսնելու Հիմնադրամի ցուցասրահում առկա նյութերը, որոնք օգտագործվում են շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար։ Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին և բազմաթիվ հարցեր տվեցին։