Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները մասնակցեցին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացված EU4Energy քաղաքականության ֆորումին, որը կենտրոնացված էր էներգիայի կուտակիչ համակարգերի ներդրման ու զարգացման վրա։
Ֆորումի ընթացքում ներկայացվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՎԷԷ հիմնադրամի, «Երևան ՋԷԿ»-ի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից համատեղ մշակված զեկույցը՝ նվիրված ՀՀ վերականգնվող էներգետիկայի ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին։