(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

24 սեպտեմբերի, 2025թ․

Հայաստանի Հանրապետություն

§Էլեկտրոնային թափոնների համապարփակ համակարգի ներդրում՝ արևային էներգիայի և էլեկտրական շարժունակության շուկաների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով ծրագիր» (Ծրագիր)

Կանաչ կլիմայի հիմնադրամի «Պատրաստվածության և նախապատրաստման աջակցություն» ծրագրի դրամաշնորհ»

 

Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվական ծառայություններ արևային կայաններից և էլեկտրական մեքենաների մարտկոցներից գոյացող էլեկտրոնային թափոնների բնապահպանական և սոցիալ-տնտեսական ռիսկերի գնահատման և զեկույցի պատրաստման վերաբերյալ։

Հղման համար՝ GCF-EW-CS-1/2025

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (Հիմնադրամ) Կանաչ կլիմայի հիմնադրամից ստացել է 648,581 (վեց հարյուր քառասունութ հազար հինգ հարյուր ութսունմեկ) ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ §Էլեկտրոնային թափոնների համապարփակ համակարգի ներդրում՝ արևային էներգիայի և էլեկտրական շարժունակության շուկաների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով» ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում, որի միջոցների մի մասը նախատեսված է խորհրդատվական ծառայությունների համար:

Խորհրդատվական ծառայությունները (Ծառայություններ) ներառում են արևային կայաններից և էլեկտրական մեքենաների մարտկոցներից գոյացող էլեկտրոնային թափոնների բնապահպանական և սոցիալ-տնտեսական ռիսկերի գնահատում և զեկույցի պատրաստում, ներառյալ ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

Առաջադրանքի տևողությունը․ 4 ամիս 

Ծառայությունների մեկնարկի ամսաթիվը․ հոկտեմբեր, 2025թ․ 

Առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը կցված է հայտերը ներկայացնելու վերաբերյալ սույն հրավերին։

Հիմնադրամը, որը հանդես է գալիս որպես Ծրագրի իրականացնող մարմին այժմ հրավիրում է իրավասու ընկերություններին (Խորհրդատուներ)՝ ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայություններ մատուցման հարցում: 

Որակավորման պահանջներն են.

• Բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացման փորձ (2 նմանատիպ պայմանագիր վերջին 5 տարվա ընթացքում);

• Թափոնների ոլորտում ուսումնասիրությունների մշակման փորձ (2 նմանատիպ պայմանագիր վերջին 5 տարվա ընթացքում);

• Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թափոնների ոլորտի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության և մեթոդական փաստաթղթերի պատրաստման փորձ։

Ընտրության չափանիշներն են.

• Բնապահպանական և սոցիալ-տնտեսական ազդեցությունների վերաբերյալ վերլուծությունների իրականացման ընդհանուր փորձ։

• Միջազգային ստանդարտներին համապատասխան՝ թափոնների ոլորտում ուսումնասիրությունների մշակման փորձ։ 

Մրցույթը կիրականացվի Խորհրդատուի որակի և արժեքի վրա (QCBS) հիմնված ընթացակարգով` օգտագործելով Հայտեր ներկայացնելու հրավերը (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017թ․, օգոստոս 2018, նոյեմբեր 2020թ․ և փետրվար 2025թ․  փաստաթղթով (Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր Հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: 

Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ՝ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նշեն, թե արդյոք համագործակցությունը համատեղ ձեռնարկության և/կամ ենթախորհրդատվության ձև ունի: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր գործընկերները համատեղ և առանձին պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի համար, եթե ընտրված են։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0001, Սայաթ-Նովա պող. 29/1, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00

Հետաքրքրությանը հայտը պետք է լինի գրավոր   (առանձին հատուկ ձևաչափ չի պահանջվում) hայերեն կամ անգլերեն լեզվով, այն պետք է հանձնել ստորև նշված հասցեին անձամբ կամ էլեկտրոնային փոստով 2025թ. հոկտեմբերի 3-ին: Էլեկտրոնային փոստի թեման պետք է լինի. Հետաքրքրության հայտ GCF-EW-CS-1/2025-ի համար:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (R2E2)

E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am

Սայաթ-Նովա պող., 0001, 29/1, Երևան, Հայաստան

Հեռ.՝  +(374-10) 54 51 21

Զարուհի Ղարագյոզյան

Տեխնիկական առաջադրանք