Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Ռուս-Հայկական համալսարանի (ՀՌՀ) ռեկտոր Էդուարդ Սանդոյանը ստորագրեցին համաձայնագիր` նոր համագործակցության մեկնարկի վերաբերյալ։
Համաձայնագրի շրջանակներում համալսարանում իրականացվելու են էներգաարդյունավետության միջոցառումներ, մասնավորապես՝ ջեռուցման համակարգի բարելավում, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում և արհեստական լուսավորության համակարգի արդիականացում։
Հայ
Eng