Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցեց «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով «𝐄𝐓𝐄𝐒 25» համաժողովին, որն իր շուրջ էր համախմբել պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների ու ընկերությունների տարբեր երկրներից։
Համաժողովը կազմակերպվել էր Shtigen / Շտիգեն ընկերության կողմից՝ «𝐒𝐞𝐯𝐚𝐧 𝐒𝐭𝐚𝐫𝐭𝐮𝐩 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭-2025»-ի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել էներգետիկ անցումը, աջակցել նորարարություններին և ամրապնդել պետություն-մասնավոր-միջազգային գործընկերությունը։
Քննարկումների կենտրոնում էին Հայաստանի ձեռքբերումները, առաջիկա մարտահրավերներն ու բիզնեսի դերը կայուն էներգետիկ համակարգի ձևավորման գործում։