Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին Եվրամիության ֆինանսավորմամբ տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակներում հունվարի 14-ից16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է «Արդյունաբերական էներգաաուդիտի և էներգիայի կառավարման համակարգերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ»։
Դասընթացների շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կողմից ծրագրի ղեկավար Սոնյա Լոպես Լոպեսը և Հայաստանի վերականգնվող էներգետիկաի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը։
Հրավիրյալ բանախոս դոկտոր Յոանիս Ռամպիասը ներկայացրեց արդյունաբերական էներգաաուդիտի տեսակները, միջազգային ստանդարտները, օրենսդրական կարգավորումները և պահանջները, էներգակառավարման մոտեցումները, համակարգերն ու ծրագրաշարերը։ Դասընթացներին մասնակցում են ոլորտում ներգրավված տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև գործնական դասընթաց։