Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) աշխատանքային խումբը շրջայց է կատարել Շիրակի մարզ՝ «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համատեղ աջակցությամբ ծրագրի շրջանակներում։

 Շիրակի մարզում աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Գյումրի, Ամասիա, Արթիկ և Ախուրյան համայնքների ներկայացուցիչների հետ։

 Հանդիպումների ընթացքում քննարկվել են համայնքներում նախաձեռնության շրջանակում արդեն մեկնարկած աշխատանքների ընթացքն ու արդյունքները, իրականացվող աշխատանքների ընթացքում առաջացած տեխնիկական և կազմակերպչական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունները։

Տեղում իրականացվող աշխատանքային հանդիպումները կարևոր նշանակություն ունեն ծրագրերի արդյունավետ իրականացման համար՝ հնարավորություն տալով անմիջականորեն գնահատել աշխատանքների ընթացքը, քննարկել համայնքների կարիքներն ու առաջնահերթությունները և համատեղ գտնել առաջացող խնդիրների արդյունավետ լուծումները։

__________
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից որպես Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) մաս, որը միջծրագրային նախաձեռնություն է՝ միտված խթանելու ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանի համայնքներում։