Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնագետները, Fichtner, GAF և KfW կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ, իրականացրեցին աշխատանքային այց «Դուստր Հասմիկ» ՍՊԸ։

Այցի նպատակն էր՝ դիտարկել Գերմանա-Հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վերականգնվող էներգետիկայի» ծրագրի շրջանակներում ընկերության տանիքին տեղադրված 207 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը, որը նպաստում է ընկերության էներգաարդյունավետության բարձացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։