Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնագետները «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումների» ծրագրի շրջանակում աշխատանքային այց կատարեցին Գեղարքունիկի մարզի Մարտունու համայնքի՝ Ծովինար, Վարդենիկ, Ներքին Գետաշեն, Լիճք և Երանոս բնակավայրեր։
Մասնագետները իրականացրեցին նշված բնակավայրերի մանկապարտեզներում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանների որակի գնահատում։