Հայաստանում էլեկտրական կուտակիչների զարգացման ծրագրի նպատակն է ուսումնասիրել էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի զարգացման հնարավորությունները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են ապահովել էներգահամակարգի հուսալի և անխափան շահագործումը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի խորհրդատու կազմակերպություն է ընտրվել «Electricity Coordinating Center, Ltd.», որը պատասխանատու է էներգետիկ մոդելավորման և տնտեսական/ֆինանսական վերլուծության համար: Միևնույն ժամանակ Հիմնադրամը պատասխանատու է այս ոլորտի իրավական դաշտի վերլուծության և բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակման համար:

Ծրագրի շրջանակներում պատրաստվել է երկու հաշվետվություն՝ էներգետիկ մոդելավորման ու տնտեսական-ֆինանսական վերլուծությունների և իրավակարգավորումների հետազոտության ու բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ:

Armenia Energy Storage Economic and Financial Analysis Report

Armenia Energy Storage Legal and Regulatory Review Report