ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կազմապերպել է մրցույթ ՀՀ Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքներում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար:
Ծրագրի նախաորակավորման արդյունքներն ամփոփելուց հետո որոշվեց, որ հայտերի տեխնիկական, իրավական և ֆինանսական գնահատման արդյունքում բավարարում են նախաորակավորման հրավերի պայմաններին՝ հերևյալ երեք ընկերություններն՝
- ԱբուԴաբիՖյուչեր Էներջի Քոմփանի (Մասդար) ՓԲԸ, Արաբական Միացյալ Էմիրություններ/ Abu Dhabi Future Energy Company PJSC (“Masdar”), Abu Dhabi
- Հայդրոչայնա Քորփորեյշն,Չինաստան/ HYDROCHINA CORPORATION, China
- ԳազպրոմէներգահոլդինգՍՊԸ, Ռուսաստան/ Gazprom Energoholding LLC, Russia
Մրցույթը նախատեսվում է ավարտել 2021 թվականի եկրորդ եռամսյակին: