ՎԶԵԲ-ը իրականացնում է Կանաչ տնտեսության ֆինանսավորման նոր ծրագիր, որը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից:

Ծրագրի շահառուներն  են փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ-ներ) և կորպորատիվ ընկերությունները,

Ֆինանսավորումը հասանելի է կանաչ տեխնոլոգիաների ներդրումների, մասնավորապես կլիմայի փոփոխությանն ադապտացման և մեղմացմանն ուղղված տեխնոլոգիաների համար:

Հնարավոր ներդրումներն են՝ ջերմամեկուսացման համակարգերը, ֆոտովոլտայիկ արևային վահանակները, երկրաջերմային տաքացման պոմպերը և արդյունավետ ոռոգման համակարգերը,

Հիմնադրամը հանդիսանում է IPC ընկերության ենթախորհրդատու և պատասխանատու է իրականացված միջոցառումների հավաստագրման համար,

Իրականացվել է 12 հավաստագրում, ներդրումը կազմել է 1,182,980 ԱՄՆ դոլար, տեղադրվել է 1.7 ՄՎտ արևային ՖՎ համակարգ,

Մեկ պատվերի արժեքը  100-800 եվրո է՝ կախված առաջադրանքից,

Հիմնադրամի գումարը ծրագրի մեկնարկից (երեք ամիս) կազմել է  1,500 եվրո: