Հիմնադրամը 2018 թվականին ներկայացրել է դրամաշնորհի դիմում «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի աջակցման»  ծրագրի իրականացման նպատակով: Ծրագրի արժեքն է 2,071,277 (դրամաշնորհ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից՝ 1,719,200 մլն. ԱՄՆ դոլար, համաֆինանսավորում ՀՀ կառավարությունից` 352,077 ԱՄՆ դոլար):

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի մայիսին: Հիմնադրամի մասնագետների կողմից նախօրոք մշակված հարցաթերթիկների միջոցով հավաքվել է մոտ 200 հանրային օբյեկտների էներգետիկական բնութագրեր և էներգիայի սպառման վերաբերյալ տեղեկատվություն: Հավաքված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո իրականացվել է նրանց մի մասի նախնական էներգետիկ աուդիտ: Ծրագրի չափորոշիչներին համապատասխանող 20 օբյեկտներում իրականացվել է ամբողջական էներգետիկ աուդիտ և ընտրվել են ծրագրի չափորոշիչներին համապատասխանող 13 օբյեկտներ, որոնց համար կազմակերպվել են մրցույթային համապատասխան գործընթացներ և իրկանացվել են էներգաարդյունավետ միջոցառումներ/ շինհավաքակցման աշխատանքներ/։

Շինհավաքակցման աշխատանքների ավարտից հետո օբյեկտներում իրականացվել են չափման և հավաստագրման աշխատանքներ։

Բոլոր օբյեկտներում ապահովվել են հայտարարված էներգաարդյունավետության ցուցանիշները։

 

1. «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, EFSD-W/3/2023 

Էներգաարդյունավետությունը՝  40 %
CO2 արտանետումների նվազում` 30 տոննա/տարեկան

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորությոն արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։

 

2. «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, EFSD-W/4/2023 

Էներգաարդյունավետությունը՝  45 %
CO2 արտանետումների նվազում՝  34 տոննա/տարեկան

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։

 

3. Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, EFSD-W1/2023

 

Էներգաարդյունավետությունը՝  14 %
CO2 արտանետումների նվազում՝  19 տոննա/տարեկան 

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, ոչ էներգոարդյունավետ արտաքին պատուհանների և դռների  փոխարինում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։

 

4. «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ, EFSD-W/7/2023 

Էներգաարդյունավետությունը՝  28 %
CO2 արտանետումների նվազում՝  48 տոննա/տարեկան 

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, արհեստական լուսավորությոն մասնակի արդիականացում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։

 

5. «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ «Երիտասարդական» կայարան, EFSD-W10/2023 

Էներգաարդյունավետությունը՝  50 %
CO2 արտանետումների նվազում՝  76 տոննա/տարեկան 

Միջոցառում՝ արհեստական լուսավորությոն արդիականացում։

 

6. «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, EFSD-W11/2023 

Էներգաարդյունավետությունը՝  61 %
CO2 արտանետումների նվազում՝  150 տոննա/տարեկան 

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, ոչ էներգոարդյունավետ արտաքին պատուհանների և դռների  փոխարինում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։

 

7․ «ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ» պետական մարմին, EFSD-W/8/2023

 

Էներգաարդյունավետությունը՝   33 %
CO2 արտանետումների նվազում՝  47 տոննա/տարեկան 

Միջոցառումներ՝ արտաքին պատող կոնստրուկցիաների մասնակի ջերմամեկուսացում, ոչ էներգոարդյունավետ արտաքին պատուհանների և դռներիփոխարինում, արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։


8․ «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ
, EFSD-W/2/2023

Էներգաարդյունավետությունը՝   17 %
CO2 արտանետումների նվազում՝  98 տոննա/տարեկան 

Միջոցառում՝ արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում։