2023 թ․ օգոստոսից մինչ 2025 թ․ հունվար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն իրականացրել է «Մեծաթիվ բնակչությանն ուղղված ԷԽ և ՎԷ բարձր ազդեցությամբ ցուցադրական-պիլոտային միջոցառումների» ծրագիրը՝ մասնավորապես ֆոտովոլտային կայանների տեղադրում և էներգախնայողության միջոցառումներ։ Այն իրականացվել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակներում՝ իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես «ԷԿՈսերվ» ծրագրի մաս:

Ծրագիրը նախատեսված էր ՀՀ Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սոցիալապես անապահով, խոցելի, գյուղական կամ փոքր քաղաքային, անտառամերձ և էներգաաղքատ բնակավայրերի համար։

Ծրագրով նախատեսվել ընտրել առնվազն 18 հասարակական/հանրային շենք, որից 17 շենքերի տանիքներին կտեղադրվեին ՖՎ կայաններ մոտ 20-100 կՎտ հզորությամբ, իսկ 1 հանրային շենքում կիրականացվեին  էներգախնայողության միջոցառումներ:

Ծրագրի բյուջե՝ շուրջ € 585,000.

Ծրագրի ընթացքում իրականացվել են հետևյալ միջոցառումները. 25 հասարակական շենքերի տանիքներին տեղադրվել են 5-150 կՎտ արևային ՖՎ կայաններ, որոնցից 5-ում նաև իրականացվել են ԷԽ միջոցառումներ (տանիքների և առաստաղի ջերմամեկուսացում, պատուհանների և դռների փոխարինում)։

Ծրագրին համայնքների կողմից համաֆինանսավորումը կազմել է շուրջ 20%, ներառյալ բնաիրային ներդրումները:

Ծրագիրը նպաստել է ՀՀ էներգետիկ անկախության և էներգետիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև հասարակական շենքերի արդիականացման՝ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների ներդրման և էներգաարդյունավետ լուծումների կիրառման միջոցով։

Բարձրացվել է հանրային իրազեկվածության և սոցիալական պատասխանատվության մակարդակը: Ծրագրի շրջանակներում անցկացվել են մի շարք դասընթացներ, նպաստելով գիտելիքի փոխանցմանը և կարողությունների զարգացմանը ՀՀ համայնքներում:

Ծրագիրը նպաստել է ԵՄ Գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և բարձրացնել շրջակա միջավայրի պաշտպանությունն ու ճկունությունը:

Ծրագրի աշխատանքների ավարտին տեղադրվել է ընդհանուր 1155 կՎտ դրվածքային հզորությամբ ֆոտովալտային արևայն կայաններ և 5 հասարակական շենքերի համար իրականացվել են էներգախնայողության միջոցառումներ, շահառուների թիվը՝ 388387 մարդ, որոնցից 8353-ը Արցախից հարկադրաբար տարհանված և վերաբնակեցված։

Էներգիայի սպառման տարեկան խնայողություն՝ 1,936,353 կՎտժ/տարի:

Միջին ետգնման ժամկետ` 2,7 տարի:

Էներգիայի ծախսի (գնի) միջին կրճատում` 51.14%

CO2 տարեկան կրճատում` 703,88 տ/տարի:

Ծրագրի շահառուները․

Դրամաշնորհային ծրագրին հայտ ներկայացրած ավելի քան 200 համայնքային և պետական ​​հասարակական հաստատություններ երկարատև, մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել են, արդյունքում ընտրվել են 25 հասարակական շենքեր ։

Տեղադրված ՖՎ կայանի դրվածքային հզորությունները ըստ մարզերի՝  

Շիրակի մարզ՝ 85 կՎտ,

Գեղարքունիկի մարզ՝  625 կՎտ,

Տավուշի մարզ՝ 270 կՎտ,

Սյունիքի մարզ՝ 30 կՎտ,

Լորու մարզ՝ 145 կՎտ։ 

Դասընթացներ շահառու անձնակազմի համար․

Ծրագրի շրջանակներում իրականացվել են դասընթացներ շահառու հաստատության անձնակազմների համար, այդ թվում նաև համայնքային աշխատողների, էներգետիկ ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրի ավարտին պատասխանատու են լինելու տեղադրված ՖՎ կայանի շահագործմանը:

Դասընթացի հիմնական նպատակը գիտելիքի փոխանցումն ու տեղադրված ՖՎ կայանի բոլոր առանձնահատկությունների, շահագործման և անվտանգության կանոնների մանրամասն ներկայացումն էր: Բոլոր թրեյնինգներն անցկացվել են համապատասխան ձեռնարկներով և դիդակտիկ նյութերով: Դասընթացը վարում էին էներգետիկ փորձագետներ, ինժեներներ՝ շոշափելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արևային տեխնոլոգիաների ներդրումը, արևային ՖՎ կայանների բնութագրերն ու առավելությունները, շահագործումն ու սպասարկումը, շահագործման անվտանգության կանոնները, արևային էներգիայի օգտագործումը, արևային էներգիայի օրենսդրական կարգավորումները ՀՀ-ում։