2017 թվականից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը սկսել է իրականացնել «Հայաստանում չգազաֆիկացված համայնքների իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեության էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր», որի նպատակն էր ֆինանսական կառույցների միջոցով խթանել ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումները վերականգնվող էներգիայի ոլորտում:
Ի սկզբանե ծրագիրը ուղղված է եղել Հայաստանի շուրջ 280 չգազաֆիկացված համայնքներին, որոնք ընդգրկում են շուրջ 37 հազար տնային տնտեսություններ: 
 
Հետագայում (սկսած 2020թ.-ից) ծրագիրը ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներով: Վարկերը չգազաֆիկացված և սահմանամերձ համայնքների շահառուներին տրամադրվում են տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, իսկ գազաֆիկացված համայնքների շահառուներին՝ 11 տոկոս: Վարկերի տրամադրման առավելագույն ժամկետն է 8 տարի:
 
Հիմնադրամը ֆինանսական կառույցների վերաֆինանսավորումը իրականացնում է 5-7 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Իրավաբանական անձանց ֆինանսավորման դեպքում ֆինանսական կառույցը իրականացնում է վարկի գումարի 20 տոկոսի համաֆինանսավորում:
 
Այս ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամը համագործակցում է մի շարք ֆինանսական կառույցների հետ, որոնցից են «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ը, «ԱԿԲԱ Լիզինգ» ՎԿ-ը, «Ագրոլիզինգ» ԼՎԿ-ը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ-ը, «Ֆաստ Բանկ» ՓԲԸ-ը, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ը, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ը և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ-ը: 2024 թվականին Հիմնադրամի մասնագետները վարկավորման համար դրական եզրակացություն են տվել 13 արևային ջրատաքացման և 101 արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման համար: Ներդրումը կազմել է 316,6 մլն ՀՀ դրամ: CO2-ի արտանետումների կրճատումը կազմել է 1045,3տ:

ՀՀ Արագածոտնի մարզ

ՀՀ Արարատի մարզ
ՀՀ Արմավիրի մարզ
ՀՀ Գեղարքունիքի մարզ
ՀՀ Լոռու մարզ 
ՀՀ Կոտայքի  մարզ
ՀՀ Շիրակի մարզ
ՀՀ Սյունիքի մարզ
ՀՀ Վայոց ձորի մարզ
ՀՀ Տավուշի մարզ