Հայաստանի      վերականգնվող       էներգետիկայի     և     էներգախնայողության հիմնադրամի և Ֆրանսիական Տրանսէներգիա  (այժմ՝ NEPSEN) կազմակերպության hամագործակցությամբ մշակվել  է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիրը»։ Հիմնադրամը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը և ծրագրի իրականացման համար ստացել 800,000 եվրո դրամաշնորհ։

Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարի 25-ին: Մշակվել է Հայաստանի տարածքում գտնվող բոլոր լճերի և արհեստական ջրամբարների ցուցակը՝ իրենց հիմնական բնութագրական տվյալներով։ Այնուհետև տվյալ ցուցակից, տեխնիկական և բնապահպանական և այլ խնդիրները հաշվի առնելով, պետք է ընտրվեր  երեք ջրամբար։ Հիմնադրամի և Տրանսէներգիա ընկերության հետ համատեղ քննարկումների արդյունքում ընտրվել են հետևյալ ջրամբարները՝ Ազատի ջրամբար (Արարատի մարզ), Ապարանի ջրամբար (Արագածոտնի մարզ) և Երևանյան ջրամբար (Երևան)։ 

Ծրագրի շրջանակում իրականացվել է ընտրված 3 ջրամբարի համար ցուցադրական արևային կայանի համար տեխնիկատնտեսական հիմնավորում։

Հիմնվելով այդ տեխնիկատնտեսական հիմնավորումների վրա՝ ծրագրի իրականացման համար, որպես նպատակահարմար ջրամբար ընտրվել է Երևանյան լիճը։  

2021 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանի հետ միասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դահլիճում կազմակերպել է հանրային քննարկում, որին հրավիրված և ներկա են գտնվել գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը։ Ներկայացվել է ծրագիրը և քննարկվել են բոլոր խնդրահարույց հարցերն ու լուծումները։ 

 Իրականացվել են լողացող արևային ՖՎ կայանի նախագծման աշխատանքները՝ համաձայն նախագծի։ Ֆրանսիայից Հայաստան են ուղարկվել կայանի հիմնական բաղկացուցիչ մասերը։

Կայանի կառուցման աշխատանքների համար իրականացվել է մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվել «Օպտիմում Էներջի» ՍՊԸ-ն։ Կայանի շինարարական փուլն ավարտվել է 2023 թվականի սեպտեմբերի 13-ին՝ այդ մասին ազդարարող արարողությամբ, որին մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը: Արարողությանը ներկա էին գտնվում նաև NEPSEN ֆրանսիական ընկերության, էներգետիկ ոլորտի և կայանի կառուցման գործում աջակցություն ցուցաբերած տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ ՎՐԱ 156 ԿՎՏ ԴՐՎԱԾՔԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՂԱՑՈՂ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ