Նպատակ
Ծրագրի նպատակն է ստեղծել համապարփակ համակարգ էլեկտրոնային թափոնների կառավարման համար՝ նպաստելով արևային էներգիայի և էլեկտրական շարժունակության շուկաների կայուն զարգացմանը Հայաստանում։
Այդ նպատակով ծրագիրը ուղղված է՝
• կլիմայական կայուն քաղաքականության խթանմանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում,
• էլեկտրոնային թափոնների կառավարման ոլորտում առկա բացերի վերացմանը,
• շրջակա միջավայրի պահպանությանը և տնտեսական արժեքի ստեղծմանը՝ վերականգնման, վերաօգտագործման և վերամշակման միջոցով։
Գլխավոր ուղղություններ
• Քաղաքական դաշտի գնահատում և բարելավում՝ էլեկտրոնային թափոնների աճող ծավալներին արձագանքելու համար,
• Արևային ֆոտովոլտային վահանակների և էլեկտրական մեքենաների մարտկոցների վերամշակման պրակտիկայի բացահայտում և կարգավորում,
• Շրջակա միջավայրի և տնտեսական ռիսկերի գնահատում,
• Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և ազգային օրենսդրության վերանայում,
• Թիրախային վերամշակման ստանդարտների ներդրում,
• Վերականգնման, վերաօգտագործման և վերամշակման ռազմավարության և գործողությունների պլանի մշակում,
• Տեղական վերամշակման օբյեկտների նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում,
• Պետական կառույցների տեխնիկական կարողությունների հզորացում,
• Գիտելիքների շտեմարանի ստեղծում՝ ներառյալ դասեր և փորձ երկրի ներսում ու միջազգային մակարդակում: