Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2) ներգրավվել է որպես «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նախապատրաստման իրականացման կառույց Ծրագրի նախապատրաստման նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1.5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝
Ծրագրի հիմնական նպատակն է մշակել համալիր տեխնիկական, բնապահպանական և սոցիալական լուծումներ՝ նվազեցնելու հանրային առողջության և շրջակա միջավայրի համար առկա ռիսկերը, որոնք պայմանավորված են գործարանի տարածքում կուտակված վտանգավոր քիմիական նյութերով և հնարավոր աղտոտվածությամբ։
Ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում նախատեսվում է՝
- իրականացնել գործարանի տարածքում առկա բոլոր քիմիական նյութերի ամբողջական գույքագրում և լաբորատոր վերլուծություն,
- գնահատել շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և պահեստավորման համակարգերի տեխնիկական վիճակն ու աղտոտվածության մակարդակը,
- ուսումնասիրել հողի և ստորերկրյա ջրերի աղտոտվածությունը և կազմել բնապահպանական ռիսկերի քարտեզ,
- վերլուծել և ընտրել վտանգավոր նյութերի անվտանգ հեռացման, վնասազերծման, մշակման և վերջնական կառավարման առավել արդյունավետ տեխնոլոգիական լուծումները,
- մշակել քիմիական թափոնների և մնացորդների կառավարման ռազմավարություն,
- իրականացնել ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում, ներառյալ հանրային առողջության վրա հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը,
- մշակել ծրագրի իրականացման փուլային գործողությունների ծրագիր, նախնական բյուջե, մոնիթորինգի և ռիսկերի կառավարման մեխանիզմներ։
Հայ
Eng