Հայաստանի Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) և գերմանական Kreditanstalt fuer Wiederaufbau (KFW) բանկի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագիրը, որի նպատակներից է մասնավոր ձեռնարկություններին (Հաճախորդ) հասանելի դարձնել վարկային միջոցներ՝ մինչև 500 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայաներ կառուցելու համար:

Կառուցվող ՖՎ կայանների տեխնիկական պահանջները և առաջարկությունները ենթակա են ստուգման Ծրագրի խորհրդատու Fichtner GmbH & Co. KG ընկերության և նրա ենթակապալառու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) կողմից, որի համար հաճախորդը պարտավոր է R2E2 Հիմնադրամ ներկայացնել լրացված «Հայտ հարցաշար»-ը և Հավելված 1-ում (Սեփական օգտագործման նպատակով հողատարածքի և տանիքի վրա տեղադրվող 150-ից մինչև 500 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայանների համար կիրառվող տեխնիկական պահանջները և առաջարկությունները) կամ Հավելված 2-ում (Սեփական օգտագործման նպատակով հողատարածքի և տանիքի վրա տեղադրվող մինչև 150կՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային կայանների համար կիրառվող տեխնիկական պահանջները և առաջարկությունները) ներկայացված ցուցակի փաստաթղթերը:

Հայտ հարցաշարը